Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Ուհան քաղաքում հանվել են երկրից դուրս գալու սահմանափակումները

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են երկրից դուրս գալու սահմանափակումները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Քաղաքից դուրս գալու սահմանափակումները հանվել են ապրիլի 8-ին տեղի ժամանակով 00:00-ին: Արդյունքում կվերագործարկվի տրանսպորտային համակարգը, որը կապում է Ուհանը մյուս շրջանների հետ:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուս են եկել քաղաքից սահմանափակումը հանելուց հետո: Մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումները հանելու առաջին իսկ ժամերին 65 հազար մարդ է դուրս եկել: Նրանք հիմնականում օգտվել են գնացքից և օդանավերից:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձավ վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։  Քաղաքն ամբողջությամբ մեկսուացված էր արտաքին աշխարհից: Միայն Ուհանում ավելի քանի 50 հազար վարակի հաստատման դեպք էր արձանագրվել: Գրեթե 2600 մարդ մահացել է: Վերջին օրերին քաղաքում վարակի որևէ նոր դեպք չի գրանցվել: Ուհանում կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:  

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին