Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Պատասխանում նշվել է, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին մանրամասներ ներկայացնելու՝ Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին։
Գրասենյակը խնդրել է պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե ոչ և տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել էր, որ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել։ Վարչապետի կարծիքով՝ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին