Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. Deutsche Welle

Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահ չի արձանագրվել:

2019 թվականի դեկտեմբերից մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում գրանցվել է 3 հազար 331 դեպք: Վարակված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 740 է, որից 77 հազար 167-ն ապաքինվել է: Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության 32 նոր դեպք: Պատկան մարմինները նշում են, որ դրանք բերովի դեպքեր են:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին