Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Վրաստանում կտրուկ կրճատվել են արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքերը

Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, իրավախախտներից 112-ը տուգանվել է պարետային ժամը չպահելու, 28-ը՝ մեկ տեղում 3-ից ավելի անձանցով հավաքվելու, և 27-ը՝ տրանսպորտով ուղևորներ տեղափոխելու համար:

Նշվում է, որ նախորդ օրը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 286 մարդու:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ին սահմանափակումները խստացվեл են: Ռեժիմի խախտման համար անձը տուգանվում է 3000 լարի (մոտ 900 դոլար):

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին