Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՍԱՏՄ-ն մոնիտորինգ է անցկացրել գյուղատնտեսական արտադրության մի շարք շուկաներում

 Հանրապետության որոշ մարզերում Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում՝ նաև ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են շրջայցեր՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մարտի 27-ին և 28-ին մշտադիտարկումներ են իրականացվել Հայաստանում առկա գյուղատնտեսական արտադրության 18 շուկայում։ Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի աշխատում, իսկ գործող շուկաներում էլ՝ միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում։ Այցելուների քանակը ակնհայտ նվազել է։ Շրջայցերի ընթացքում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման անհամապատասխանության հայտնաբերման դեպքում տրվել են հանձնարարականներ, որոնք տեղում կատարվել են»,- նշեց Ավետիսյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին