Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

ՍԱՏՄ-ն այսուհետև վերահսկելու է սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների աշխատանքը

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու և նվազեցնելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ապրիլի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սննդամթերքի առցանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը վերահսկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն կազմակերպելու նպատակով։ Այսինքն, այսուհետև մենք ակտիվորեն վերահսկելու ենք սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող բոլոր ընկերությունների աշխատանքը»,- նշեց Ավետիսյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են հանրային սննդի բոլոր կետերը՝ արագ սննդի կետերը, ռեստորաններն ու սրճարանները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին