Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Արցախի պետնախարարը հորդորել է հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին

Արցախում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքից հետո Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորել է առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Մարտիրոսյանն ասել է ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, սակայն Արցախում որևէ խուճապային տրամադրության պատճառ չունենք, քանի որ մենք պատրաստ ենք և իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Բնակիչներին հորդորում եմ առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին»,– նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին:

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։ Ինքնամեկուսացման ցուցում են ստացել Միրիկ գյուղի բոլոր բնակիչները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին