Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում

 Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նախորդ օրերի համեմատ Իրանում վարակի արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունում նվազման միտում է նկատվում: Նախորդ օրերին վարակվածների թիվն ավելանում էր 2 հազար 274-ով, 2 հազար 483-ով, 2 հազար 560-ով:

Ապրիլի 7-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուրը կազմելով 3 հազար 872: Մահացության ցուցանիշի ավելացման պարագայում ևս տեսնում ենք նվազում: Նախորդող օրերին մեկ օրում գրանցվում էին մահվան 136, 151, 158 նոր դեպքեր:

Վերջին տվյալների համաձայն, Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 803-ով՝ ընդհանուրը կազմելով 27 հազար 39: Վիճակագրությունը վկայում է, որ ամեն օր նկատվում է ապաքինվածների թվի ավելացում: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին