Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները

 Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` մանդատները բաշխվել են ապրիլի 7–ին կայացած նիստում։

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված:

 Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կայացել են մարտի 31–ին։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին