Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ին կորոնավիրուսի հետ կապված ծանր շաբաթ է սպասում

ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում դաշնային վերահսկիչ մարմինը տեղեկացնում է, որ հիվանդանոցներն ամբողջ ուժով փորձում են պահպանել, ինչպես նաև ընդլայնել իրենց հնարավորությունները վարակված քաղաքացիներին բուժելու, խնամելու գործում: ԱՄՆ-ում մահացության թիվն անցել է 10 հազարը և արագ տեմպերով մոտենում է Իսպանիային ու Իտալիային, որտեղ մահերը, համապատասխանաբար, 16 հազարից ու 12 հազարից ավելի են:

«Սա լինելու է դիմելիության, հոսպիտալացման, ինտենսիվ թերապիայի և, ցավոք սրտի, մահացության ցուցանիշի պիկ շաբաթ»,-նշել է կորոնավիրուսի հարցով Սպիտակ տան աշխատանքային խմբի անդամ, բժիշկ Բրեթ Ժիրուան: Նա իր մտահոգությունն է հայտնել Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի, ինչպես նաև Դետրոյթի իրավիճակի առնչությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կորոնավիրուսի մահացության ցուցանիշն այս շաբաթ կավելանա:

«Ամենայն հավանականությամբ, սա կլինի ամենածանր շաբաթը: Ցավոք, կլինեն մեծ թվով մահեր: Ես կարծում եմ, որ նման բան մենք դեռ չենք տեսել»,-ասել է նախագահը:  

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին