Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում ապրիլի 2֊ին կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը ուղարկել և ստանալ փոստով։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ստեղծել աշխատանքային խումբ, որը Երևանից առցանց եղանակով հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետությունն ունի 55 դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, որոնք գործում են աշխարհի 44 երկրներում։ Գործող հյուպատոսական կետերը ՀՀ քաղաքացիների համար ողջ աշխարհում ապահովում են զգալի «հյուպատոսական ծածկույթ», սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներում և տարածքներում հյուպատոսական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի չեն կամ դժվար հասանելի են։ Ավելին, այնպիսի մեծ պետություններում, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ թեև գործում են հյուպատոսական կետեր, միևնույն է քաղաքացիները ստիպված են հարյուրավոր, հաճախ նաև հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնել՝ որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու համար։

ՀՀ ԱԳՆ կողմից դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։

Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումը կսկսի մատուցվել մոտ ապագայում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները ուժի մեջ մտնելուց և որոշ տեխնիկական կարգավումներն ապահովելուց հետո։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին