Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց. CNN

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է CNN-ը: 
 
«Բժշկի խորհրդով վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց ստուգումների համար»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստուգումները կատարվում են որպես «նախազգուշական քայլ»՝ երկար տևող ախտանշաններով պայմանավորված: 
 
55-ամյա Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի առկայության մասին նշվել էր մարտի 27-ին, երբ թեստի արդյունքները դրական էին եղել: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել էր, որ ունի հազ և ջերմություն: 
Ապրիլի 5-ին տարածված պաշոտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի մոտ կորոնավիրուսի թեստավորումից 10 օր անց ախտանշանները շարունակվում են:
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին