Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 833 հոգուց 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր պացիենտներից մեծ մասը, նույնիսկ, ջերմություն չունի, սակայն ունենք 146 թոքաբորբ ունեցող քաղաքացի: Մոտ 35 հոգի գտնվում է ծանր վիճակում, 8 ծայրահեղ ծանր հիվանդ ունենք»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ՝ 1500 քաղաքացի գտնվում է մեկուսացման մեջ, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ է 5000 քաղաքացի:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 էարձանագրվել է մահվան 8 դեպքԱպաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-նԵրկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին