Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Իսպանիայի իշխանություններն արձանագրում են համաճարակի աճի տեմպի դանդաղեցում. Euronews

Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ իշխանությունները, հիմնվելով առողջապահական վիճակագրության վրա, նշում են, որ կարանտինի արդյունքում նկատվում է վերակենդանացման բաժանմունքների թեթևացում և նոր վարակակիրների աճի տեմպի թուլացում, այդ թվում՝ ծանր հիվանդների պարագայում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:

«Դեռ երեք շաբաթ առաջ մեզ մոտ ամեն օր վարակվածության 22 տոկոս աճ է եղել: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը դարձել է 10 տոկոս: Այսօր այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 5 տոկոս: Մենք կարող ենք եզրակացնել, որ համաճարակի այս փուլը դանդաղում է»-նշել է նախարարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում թեստավորել վիրուսակրի հնարավորինս լայն շրջապատի անձանց, սակայն շատ երկրներ նշում են, որ չունեն համապատասխան ախտորոշիչ բազա, ինչպես նաև բավարար քանակությամբ թեստեր:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին