Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Արցախի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակի գնի փոփոխություն

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտում 43 լայն սպառման ապրանքատեսակի դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. 1 կգ հնդկաձավարը դարձել է` 35 դրամ կամ աճել է 5.5%-ով, 1 կգ շաքարավազը` 3 դրամով կամ 1%-ով, իսկ 200 գր կարագ «Տեղական»-ի գինն ավելացել է 3 դրամով կամ 0.3%-ով: Գնանկում արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ 1կգ վարունգը նվազել է 66 դրամով կամ 7%-ով, իսկ 1կգ «սպիտակ երկարահատիկ» բրնձի գինը նվազել է 6 դրամով կամ 1.4 %-ով: Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- նշված է շտաբի «Ֆեյսբուք»-ի էջում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին