Չորեքշաբթի, 15. 04. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Օժանդակության թիրախում հասարակության խոցելի բոլոր շերտերն են

 «Կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելուն նպատակաուղղված կառավարության ինը աջակցության ծրագրից հինգն ամբողջովին սոցիալական ուղղվածություն ունեն: Մնացած 4 ծրագրում նույնպես մեծ է սոցիալական բաղադրիչը, քանի որ վերջին հաշվով աջակցությունները հատկացվում են տնտեսվարողների գործունեության աջակցությանը, հետևաբար՝ աշխատատեղերի պահպանմանը:

Օժանդակության 5 ծրագրում գործադիրը փորձել է ընդգրկել բոլոր խոցելի սոցիալական շերտերին: Աջակցության չափերը սահմանվել են՝ հիմք ընդունելով  միջին աշխատավարձերը և նվազագույն սպառողական զամբյուղը: Միջոցառումների հիմնական առաջնահերթությունն այս փուլում հնարավորինս շատ մարդկանց օժանդակելն է:  Պետությունը փորձում է սահմանափակ ռեսուրսներն այնպես բաշխել, որպեսզի հնարավորություն ունենա ճգնաժամին դիմակայել  այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին