Հինգշաբթի, 15. 05. 2025

spot_img

Մամուլի տեսություն. ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»

«Մի ցավալի բան կա այսօր։ Մտնում ես խանութներ, գնումներ ես անում, եւ այլեւս ՀԴՄ կտրոններ չեն տալիս։ Ուրախացել էինք, մտածում էինք, որ արդեն մեր ժողովուրդը եկավ  անհրաժեշտ գիտակցության, որ ՀԴՄ կտրոն տրամադրելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է, դա նրա պարտքն է իր երկրի առջեւ։ Սակայն եկան, այսպես ասած, կորոնավիրուսի ժամանակները։ Ու ամեն ինչ ոնց որ թե մոռացվում է։ Իշխանության գլուխն արդեն խառն է հազար ու մի գործերով, ստուգողները պակասեցին։ Դե, գնորդներին էլ ասվում է՝ խուսափեք շփումներից, պահպահեք հանրային հեռավորությունը։ Չգիտեմ՝  ի՞նչը կօգնի այս պարագայում․ հարկային ծառայությո՞ւնը պետք է ակտիվացնի վերահսկողությունը, պետական մյուս կառույցնե՞րը պետք է ավելի զգոն լինեն, թե՞…

Բայց մի բանում վստահ եմ՝ իրավունք չունենք հետքայլ կատարելու  գիտակցական այն մակարդակից, որին հասանք այս վերջին երկու տարվա ընթացքում։ Պետք է յուրացրած ու մեր մեջ ամրակայած լինեինք ազնիվ ու սրտացավ քաղաքացի լինելու դասը։ Եվ այն գիտակցությունը պետք է մշտապես ներկա լիներ մեր մեջ, որ յուրաքանչյուր անհատ իր պետության թիկունքին կանգնած է։ Այո, մեզանից յուրաքանչյուրը հենց այդ զգացողությամբ պետք է ապրի ու իրեն զինվորի նման պահի  առավելապես այս ծանր ժամանակներում, երբ պետության ուսերին ահռելի բեռ է դրված»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին