Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր կայքում երգչուհին հայտարարել է, որ միանում է Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի ջանքերին: Նա ավելացրել է, որ մեծ շնորհակալություն ու ուժ է փոխանցում բժիշկներին ու մասնագետներին:
Ավելի բաղ նշվել էր, որ Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամը 100 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։