Երկուշաբթի, 16. 02. 2026

spot_img

Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1801-ով

Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2 հազար 560-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 55 հազար 743: Մահացածների թիվն ավելացել է 158-ով՝ կազմելով 3 հազար 452: Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 736:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին