Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Ռուսաստանում անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ Ստավրոպոլի երկրամասի և Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի հարավում՝ Ստավրոպոլի երկրամասի Նեֆտեկումսկ քաղաքում, ուժայինները կասեցրել են «Իսլամական պետության» ընդհատակյա բջջի գործունեությունը, որի կազմում էին տեղի մեկ բնակիչ և մեկ դաղստանցի։ Նրանք պլանավորել էին հարձակում գործել ոստիկանների վրա և ահաբեկչություն կազմակերպել մարդաշատ վայրերում։
Հանցագործներից մեկին ձերբակալել են, երկրորդը դիմադրություն է ցույց տվել, ինչի արդյունքում չեզոքացվել է։
«Քաղաքացիական բնակչության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան»,- ասված է ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նյութեր, ինչպես նաև զենք ու արգելված ծայրահեղական գրականություն:
Այժմ լուծվում է ահաբեկչության, իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձի, զենքի ապօրինի ձեռքբերման մասին հոդվածներով քրեական գործեր հարուցելու հարցը:
Լյանտոր քաղաքում ՌԴ ԱԴԾ-ն Ներքին գործերի նախարարության հետ ձերբակալել է «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման 3 անդամի։ Նրանք ահաբեկչություն էին ծրագրել քաղաքի առևտրի կենտրոններից մեկում։
Ահաբեկիչների մոտից առգրավվել են կիրառման պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթուցիկ սարքերի պատրաստման համար բաղադրիչներ, զենք և զինամթերք:
Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունում կանխվել է 34 ահաբեկչություն։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին