Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Սինխուա

Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա»-ն:

Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն:

Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ  կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները:

Չինաստանում կորոնավիրուսից 3 հազար 322 մարդ է մահացել: Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 620 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին