Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք. 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,-նշել է Նիկողոսյանը։

Հայաստանում մինչ այս դեպքն արձանագրվել էր մահվան 6 դեպք։ Նախորդը 78-ամյա, ՀՀ քաղաքացի չհանդիսացող կին էր. նրա մահվան մասին հայտարարվել էր ապրիլի 2-ի երեկոյան։ Նույն օրը հայտարարվել էր նաև 68-ամյա տղամարդու մահվան մասին։ Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի։ Ապաքինվել է 33 մարդ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին