Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Նարեկացին՝ հոգու համադարման

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

 «…Հիշենք մի դիպված՝ կապված Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հետ։ Դեպքը պատահել է տարիներ առաջ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ալֆրեդ Շնիտկեի հետ։ Այդ մասին ինքն է անձամբ պատմել՝ մեր մաեստրոն։

Այս անգամ, երբ Մանսուրյանը Մոսկվա մեկնեց, իր հետ վերցրել էր Նարեկացու Մատյանի ռուսերեն թարգմանության երկուական օրինակ։ Մեկը նախապես նվիրել էր իր վաղեմի բարեկամ  Նատալյա Գուտմանին, իսկ մյուսը պայուսակի մեջ էր։ Շնիտկեին նա գտավ ահավոր տրամադրության մեջ։ Այդ օրերին մոսկովյան թերթերից մեկը կոմպոզիտորի վերաբերյալ հրապարակում էր արել, որն անասելի ցավ էր պատճառել նրան։

Երկար զրուցեցին։ Ընկճվածությունը չէր անցնում։  Երբ պատրաստվում էր դուրս գալ ընկերոջ տանից, Մանսուրյանը հիշեց պայուսակի մեջ գտնվող Նարեկացու Մատյանը։ Մտածեց, որ գուցե հենց դա լինի այն դարմանը, որն ընկերոջը դուրս կբերի այդ հոգեվիճակից։ Պայուսակից հանեց գիրքը, մեկնեց կոմպոզիտորին ու խորհուրդ տվեց՝ անպայմա՛ն կարդա։ Տիգրան Մանսուրյանը վերադարձավ Երեւան։ Անցավ բավականին ժամանակ, ու մեկ էլ՝ զանգ Մոսկվայից։ Ընկերն էր՝ Շնիտկեն։

-Գիտե՞ս,- ասաց,- երգչախմբի համար գործ եմ գրել Նարեկացու Մատյանի հիման վրա»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին