Արցախում 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։






