Երեքշաբթի, 17. 03. 2026

spot_img

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից. ապաքինվել է 33 մարդ

Կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի թեստի արդյունքը բացասական է եղել, և նրանք վերջին մեկ օրվա ընթացքում դուրս են գրվել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ապաքինվածների ընդհանուր թիվը 33 է։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարարն ասաց, որ մինչև այժմ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների թիվը հասնում է 350-ի: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին:

«Սկզբնական շրջանում մենք կարողացանք կանխել խուճապային երևույթները։ Դա լավ է, որ երկրում համատարած հանգստություն է, բայց համաճարակային տեսանկյունից դա վտանգավոր է», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ խնդրին», – ասաց Փաշինյանը:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին