Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է 6 հազար դիվանագիտական աշխատողների և նրանց հարազատների

ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի համակարգող Չարլզ Ռոզենֆարբը: Նա տեղեկացրել է, որ տարհանում եղել է տարբեր երկրներից, սակայն ամենաշատը՝ Եվրոպայից:

«Մեր բոլոր դեսպանատները և դիվանագիտական առաքելություններն ի վիճակի են կատարել հիմնական գործողությունները: Ներկայում ամբողջությամբ փակվել է միայն երկու տեղ: Մեկը՝ Վլադիվոստոկում, որտեղ բոլոր ծառայություններն ու աշխատակազմը տեղափոխվել են Մոսկվա, երկրորդը՝ Ուհանում»,-նշել է նա:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին