Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Կիպրոսը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով երկարաձգել է թռիչքների արգելքի ժամկետը

Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիպրոսում գնահատելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով դրամատիկ իրավիճակն այլ եվրոպական ու աշխարհի շատ երկրներում, մենք որոշել ենք երկարաձգել թռիչքների արգելքի ժամկետը ևս 14 օրով»,-այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:

Թռիչքների հետ կապված արգելքը մտցվել էր մարտի 21-ից և նախատեսված էր մինչև ապրիլի 4-ը: Այն երկարացվեց ևս 14 օրով, բացառություններ կլինեն միայն բեռնափոխադրումները:

Կիպրոսում կորոնավիրուսից վարակվածների թիվը 320 է: Մահացել է 9 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին