Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների

Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված մահճակալների վերաբերյալ հարցին:

«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում: Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների, միգուցե նաև ծանր պացիենտների համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրանում որևէ տարօրինակ բան չկա, ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին»,-ասաց Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ քննարկվում են նաև շատ ավելի վատ սցենարներ՝ ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է, որ ընդհանրապես հիվանդանոցներում, մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար: Նախարարը շեշտեց՝ հենց դրա համար է կարևոր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը դա թույլ չտալու համար:

Ավելի վաղ վարչապետի խոսնակը մարզահամերգային համալիրում մահճակալների տեղադրման առնչությամբ հայտնել էր, որ պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Վայրերից մեկն է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Նշվել էր նաև, որ համալիրն այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին