Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 45 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 190 հազար 773: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 200 հազար 289: Գրանցվել է 11 հազար 759 նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը 390-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574  է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 102 հազար 136 է: Իսպանիայում 6 հազարից ավելի նոր դեպքեր են ի հայտ եկել: Մահացածների թիվն ավելացել է 589-ով՝ կազմելով ընդհանուր 9 հազար 53 դեպք:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 312:

Վարակվածների թվով Չինաստանին հաջորդում է Գերմանիան, այստեղ 75 հազար 754 վարակակիր կա: Մեկ օրում գրանցվել է 3 հազար 900-ից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության թիվը հասել է 848-ի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին