Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Տարբեր երկրների ղեկավարներ կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի դաշինք. Deutsche Welle

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեպ պայքարի գլոբալ դաշինք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ նշված երկրների ղեկավարների առաջարկությունները ներկայացվել են «The Financial Times»-ում:

Նշվում է, որ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և անհրաժեշտություն կա աշխատել միասին, որպեսզի իրավիճակը հաղթահարվի: «Այս վարակը չի խնայի ոչ մեկին՝ անկախ նրանից, թե այդ երկրում որքանով են զարգացած տնտեսությունը, տեխնոլոգիաները, որքան մեծ են հնարավորությունները»,-ասված է հոդվածում: Որպես կոնկրետ միջոցառում կորոնավիրուսի դեմ պայքարում, նշվում է պատվաստանյութի ստեղծումը և դրա արդար բաշխումն ամբողջ աշխարհում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին