«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն azdarar.am-ում հայտարարություն է տարածել, որ մտադիր է հայտ ներկայացնել ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հարցով։ Դեռևս պաշտոնապես մուտքագրված հայտ չունենք»,- ասաց Ազիզյանը։
Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020 թվականի հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020 թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է սահմանել հետևյալ սակագները. ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ 100 000 դրամի փոխարեն սահմանել 135 909․6 դրամ։
Ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10.0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 139 000 փոխարեն 135 909․6 դրամ։