Արցախի նախագահական ընտրութիւններու կին թեկնածու Բելլա Լալայեան հետեւեալ գրառումը ըրած է երէկ Ֆէյսպուքի իր էջին վրայ:
Արցախի ամեն նախագահ՝ հեռանալով իշխանութիւնից,
Արցախի պատմութեան, ժողովրդի յիշողութեան մէջ ամրագրւում է իր նկարագրի, մարդկային յատկութիւնների ամենավառ գծով…
Բակօ Սահակեանը վաստակել է ՝ «բարի, ժողովրդական մարդու» համբաւը
Նրա մասին խօսելիս արցախցիները, անկախ բոլոր դժգոհութիւններից ու խնդիրներից, կարճ են բնութագրում՝ «բայց լաւ մարդա» ..
Համոզուած եմ, որ Բակօ Սահակեանը նաեւ առաջինը կը լինի իրեն նախորդողների շարքում, որ պաշտօնը թողնելուց յետոյ չի հեռանայ Արցախից …
Շնորհակալություն՝ բոլոր ձեռքբերումների համար՝ լաւ Մարդ !






