Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Սիրիան քրեական պատասխանատվության կենթարկի անօրինական ճանապարհով երկիր եկած քաղաքացիներին. SANA

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է SANA  գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիների՝ երկիր ապօրինի մուտք գործելու գործընթացին աջակցելը ևս իրավական պատասխանատվություն է ենթադրում:  

Սիրիայում կորոնավիրուսի վարակվածության 9 դեպք կա: Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մարտի 22-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ պետք է փակել երկրի բոլոր անցակետերը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին