Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Մադրիդում սուգ է հայտարարվել

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: 

«Կխոնարհվեն պետական հաստատությունների վրա տեղադրված Մադրիդ համայնքի դրոշները, ամեն օր ժամը 12.00-ին բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»,-նշում է դեսպանությունը:

Իսպանիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանու թիվը 85 հազար 195 է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Ապաքինվել է 16 հազար 780 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին