Կիրակի, 01. 03. 2026

spot_img

Վեհափառ Հայրապետը ցավակցագիր է հղել ֆրանսահայ հայտնի գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 29-ին ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին՝ ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետը գրության մեջ անդրադարձ է կատարել տիար Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետության պետական-քաղաքական և հասարակական կյանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում՝ մասնավորապես կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նրա եռանդագին ջանքերը:

«…Մենք ջերմությամբ ենք հիշում Ֆրանսիայի Հայոց թեմ Հովվապետական մեր այցելությունների ժամանակ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգելույս Պատրիկ Դևեջյանի հետ մեր հանդիպումները, որոնց ընթացքում Մենք մշտապես զգացել ենք նրա ազգասեր ու եկեղեցանվեր ոգին, մեր ժողովրդին և մեր Սուրբ Եկեղեցուն օգտակարություն ու սատարում բերելու նախանձախնդրությունը: Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու…», – նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին