Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:

Երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի գլոբալ տարածման կապակցությամբ:  Պետությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են նաև սպառնալիքին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության հնարավորությունները:

Բացի դրանից, Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ և պայմանավորվել են երկկողմ խորհրդակցություններ՝ էներգետիկայի նախարարների մակարդակով: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական կապերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին