Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աֆեյանը հայտնեց «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում:

Աֆեյանը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, և հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան:

Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Առցանց վեբինարին մասնակցում էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին, «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը և բժիշկ Դավիթ Նաբարրոն:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց ՈւհանումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիաԱշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 614 հազարըվիրուսից մահացել է ավելի քան 28 հազար մարդապաքինվել ավելի քան 137 հազարըՀայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 372 էապաքինվել և դուրս է գրվել 28 անձմահացել մեկ քաղաքացի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին