Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանից հետաքրքրվել է Արցախում կայանալիք ընտրությունների ընթացքով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։

Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին