Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Իշխանություններն ինտենսիվ բանակցում են սփյուռքի հետ, որ ՀՀ-ի հետ կապված իրենց բիզնես մտադրությունները չփոխեն

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ինտենսիվ բանակցություններ են տանում սփյուռքի տարբեր գործարար շրջանակների հետ՝ կապված համաշխարհային տնտեսության մեջ կանխատեսվող շրջադարձերի հետ. այդ բանակցությունների նպատակն է՝ այս ուղղությամբ հատուկ մշակված նոր քաղաքականություն տանելը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ սփյուռքի բիզնես շրջանակները չփոխեն իրենց բիզնես մտադրությունները։ Իշխանությունները հասցեական փորձում են աշխատել, որպեսզի ճգնաժամը ոչ միայն չչեղարկի նրանց մտադրությունները Հայաստանի հետ կապված առանց այն էլ սակավաթիվ ներդրումների հարցում, այլ հակառակը՝ Հայաստանը դիտակել որպես համաշխարհային ճգնաժամի պայմաններում առավել գրավիչ այլընտրանք: 

Մասնավորաբար, հայաստանյան իշխանությունների նպատակն է ամեն գնով ապահովել գործարար այդ շրջանակների օրգանական ներգրավվածությունը հայաստանյան քննարկումներին: Խնդիրն այն է, որ այդ քննարկումները պետք է ներառեն ոչ միայն զուտ հակաճգնաժամային հարցեր, այլեւ Հայաստանի տնտեսության վերակառուցման խնդիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին