Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Բանկերը վերանայել են 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ, վարկառուների մեծ մասին տրվել է արձակուրդ

Հայաստանի բանկերը երկրում արտակարգ դրության պայմաններում վերանայել են մի խումբ ֆիզիկական և իրավական անձանց վարկերի պայմանները, ճնշող մասի դեպքում տրվել է վարկային արձակուրդ:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով»,-գրել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ:

Հայաստանում աարտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում  պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին