Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Պատերազմի տարիներին կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել, այսօր այն դատարկ է. Euronews

Սիրիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարանտինային խիստ միջոցներ են ձեռնարկվում՝ պայմանվորված կորոնավիրուսի տարածմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 6:00-ն գործում է պարետային ժամ: Մայրաքաղաք Դամասկոսիփողոցներում խանութները չեն փակվել նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, այսօր քաղաքը դատարկ է:

Քաղաքի բնակիչները նշում են, որ պատերազմի ժամանակ տեսել են փամփուշտներ, մահ, զոհ, սակայն կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել: Նրանք նկատում են, որ ցանակացած միջադեպ արագ հարթվում էր և կրկին ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Այժմ կորոնավիրուսի պատճառով քաղաքում այլ իրավիճակ է, ամեն ինչ փակ է:

Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ն է, մահվան դեպքեր չկան: Թեպետ թիվը փոքր է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի այս երկրում հիվանդության հնարավոր տարածման հետ կապված, հատկապես փախստականների ճամբարներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին