Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների ստուգում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մարտի 26-ից 27-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկներ (ալկոգել) արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, արդյունքում պարզվել է, որ  19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է  համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին