Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի  քարտեզն՝ ըստ մարզերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերը արձանագրվել են Երևանում ՝ 151 դեպք, Կոտայքի  մարզում՝ 57 դեպք և Արարատի մարզում 56 դեպք, այնուհետև հաջորդում են Շիրակի մարզը` 5 դեպք, Արագածոտնի մարզը` 4 դեպք և Լոռու մարզը՝ 2 դեպք։

Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին