Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվը հասել է 28-ի

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին