Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Գերմանիան կարգելի փախստականների մուտքը երկիր. Deutsche Welle

Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մինչ այդ փախստականների համար Գերմանիա մուտքն ազատ էր:

Մարտի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 30 օրով ԵՄ-ի սահմանները փակելու մասին: Այս որոշման շուրջ համաձայնության էին եկել ԵՄ երկրները: ԵՄ կարող են գնալ միայն ԵՄ անդամ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի, Նորվեգիայի Շվեյցարիայի քաղաքացիները, ինչպես նաև ԵՄ-ում կեցության իրավունք ունեցող անձինք: Գերմանիայի ներքին գործերի նախարարն այդ ժամանակ նշել էր, որ երրորդ երկրներից քաղաքացիների մուտքը դեպի ԵՄ տարածք կարող է լինել միայն անհետաձգելի դեպքերում:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 47 հազար 278 էմահացածների թիվը՝ 281:  Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին