Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով. նա ախտանշաններ չունի

Հայաստանում երկու ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով, նա ախտանշաններ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«2 ամսական երեխայի վարակման դեպք ունենք իր մայրիկի հետ: Երբ երեկ ինձ լրագրողները հարց էին տալիս, այդ մասին ինձ դեռ չէին զեկուցել: Երեխան սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել է, նա ևս սիմպտոմներ չունի այս պահին: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ըժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 էԿորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին