Չորեքշաբթի, 18. 03. 2026

spot_img

Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները:

Մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավաների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է հավանության արժանացած գաղափարների հիման վրա ներկայացնել համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին