Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

ՀՀ նախագահն ստորագրել է տիեզերական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող փաթեթը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման, արդիականացման, այդ տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների, փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման հետ կապված հարաբերություններն ու սկզբունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բազմիցս է հանդիպումներ ունեցել ավիացիոն և աերոտիեզերական արդյունաբերության մեջ խոշոր ներդրում ունեցող համաշխարհային հայտնի ընկերությունների, գիտական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, մշտապես նշելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ և այսօր էլ ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու համար: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին