Կիրակի, 01. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսով անձանց բուժող բժիշկներից մի քանիսը տուն չի գնում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկներից մի քանիսը, իրենց համարելով ռիսկային, տուն չեն գնում, ոմանք գիշերում են հյուրանոցում: Պետությունը հոգում է բոլոր ծախսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
«Այն բոլոր բուժաշխատողների համար, որոնք այս հիվանդության դեմ բուժում և հսկողություն են իրականացնում այս պահին գործող երեք հիվանդանոցներում, ապահովվում են առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ: Սնունդ է ապահովվում, ապահովվում է տրանսպորտ` տուն գնալու կամ որոշ դեպքերում հյուրանոցում ապրելու համար: Կան բժիշկներ, որ որոշել են տուն չվերադառնալ` իրենց համարելով ռիսկային խումբ, որ տան անդամներին չվարակեն»,-ասաց Թորոսյանը:
 
Նախարարը նաև տեղեկացրեց, որ վերապատրաստվում է բժիշկների նոր խումբ, մոտ 50 բուժաշխատող է վերապատրաստվել` հերթափոխ իրականացնելու համար: Եվ այդ գործընթացը շարունակական է: 
Կորոնավիրուսով վարակված անձինք բուժում են ստանում հիմնականում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նախարար Թորոսյանը մարտի 25-ին հայտնել էր, որ Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում ևս գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն:
 
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նախարարը մարտի 20-ին հայտնեց ևս մեկ բուժաշխատողի և վարորդի վարակված լինելու մասին:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
 
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին