Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Իտալիայում կարանտինը խախտողներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում. Deutsche Welle

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիան դիմում է խիստ միջոցների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ կարանտինի խախտման առավելագույն պատիժը երեք ամիս ազատազրկումից դարձել է հինգ տարի: Մարտի 24-ին հրապարակված հրամանագրի համաձայն, ազատազրկման առավելագույն չափը սահմանվել է 5 տարի, նվազագույն չափը՝ մեկ տարի:

Ավելացվել է նաև տուգանքների չափը: Մասնավորապես, 206 եվրոյի փոխարեն այժմ սահմանվել է 400-3000 եվրո: Նշվում է, որ նոր հրամանագիրը հնարավորություն է տալիս տեղական՝ մարզային իշխանություններին սահմանել սեփական սահմանափակումները կորոնավիրուսի դեմ պայքարում:

Իտալիայում կորոնավիրուսի վարակվածության 69 հազար 176 դեպք է գրանցվել: Այստեղ աշխարհի մյուս երկրների համեմատ բարձր է մահացության ցուցանիշը՝ 6 հազար 820 մարդ:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին